«Դու վաճառել ես խիղճդ». Վոլոչկովան բացասաբար է արձագանքել Սոբչակի ծրագրի սկանդալային թողարկմանը

14:06   5 ապրիլի, 2019

Անաստասիա Վոլոչկովան մեկնաբանել է նախկին ընկերուհու՝ Քսենիա Սոբչակի Youtube-յան շոուի սկանդալային թողարկումն իր մասնակցությամբ։ Հեռուստահաղորդավարուհին Անաստասիայի հետ նախ շփվել է հեգնական տոնով, ինչը դուր չի եկել հանրությանը։ Սակայն պարզվել է, որ Քսենիան հենց այնպես հյուր չի գնացել Նաստյային։ Վոլոչկովան պնդում է, որ չի տեսել նույնիսկ այն ամենի կեսն, ինչ Սոբչակի թիմը նկարահանել է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Анастасия Волочкова (@volochkova_art)

«Մարդիկ, ինչպե՞ս կլինի այսպես։ Սոբչակին իմ տանը նկարահանումներ անելու համար ներս եմ թողել նրա խնդանքով... Ի պատասխան անսկզբունքային, անազնիվ ստորություն եւ նողկալիություն ստացա։ Այդ մարդը հանուն PR-ի եւ լայքերի պատրաստ է ամեն ինչի։ Կարծես թե հնարավոր չէ ոչնչացնել նախանձը, չարությունը, որպես կին անբավարարվածությունը, թունոտությունը եւ անխղճությունը։ Շոշափել է կուրծքս՝ համոզվելու համար, որ այն բնական է, բայց երբ թաքված տեսախցիկ եւ բարձրախոս է տեղադրել բաղտնիքում, ես արդեն անհարմար էի զգում ինձ…

Բայց երբ Սոբչակն առանց իմ գիտության մտել է իմ ննջասենյակ եւ փորփրել պահարանները… սիրելիիս հետքերը գտնելու նպատակով, սակայն կացնից բացի՝ ոչինչ չի գտել… Եվ չի ամաչել իր ծրագրի ընթացքում խոստովանել, որ արել է դա եւ փորփրել իրերը… Շոկ։ Պարզապես թուհ։ Իսկ դուք այդպիսի մարդու ներս կթողնեի՞ք ձեր բնակարան՝ վստահելով նրան։ Իսկ նրա հաղորդմանը կմասնակցե՞ք։ Ինչպիսի նողկալի զգացում… Կներեք… Հավատում եմ՝ դուք հասկանում եք։ Իսկ Սոբչակին կարող եմ ասել. «Քսենիա, քեզ այլեւս չեն օգնի ոչ կացինը, ոչ ֆալիոմիտատորը... Դու վաճառել ես խիղճդ։ Եվ արդեն վաղուց… Իսկ քայլերդ էժանագին են եւ անպատասխանատու։ Ահա՝ ինչու տղամարդկանց կողմից սիրված եւ երջանիկ չես։ Թուհ։ Քեզանից չէի սպասում»,- գրել է Վոլոչկովան։  

Սոբչակը դեռեւս ոչ մի կերպ չի արձագանքել նախկին մտերիմ ընկերուհու քննադատությանը։ Համարձակվում ենք ենթադրել, որ սուր լեզու ունեցող հաղորդավարուհին չի լռի։  



© NEWS.am STYLE