«ShaYk it». Իրինա Շեյքը՝ նոր սեքսուալ ֆոտոշարքում

17:44   5 ապրիլի, 2019

Ռուս մոդել Իրինա Շեյքը հերթական անգամ ուրախացրել է իր հետեւորդներին։ Մոդելի Instagram-ի էջում նոր լուսանկարներ են հայտնվել. 33-ամյա Շեյքը դարձել է Mugler ընկերության դեմքը։

Շեյքը կադրերում բարձրակրունկ կոշիկներ է կրում եւ ժակետ մերկ մարմնին։ Մոդելի երկրպագուները հիացած են նրա կերպարով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от irinashayk (@irinashayk)

«Կրակ», «Շքեղ Իրինա», «Թագուհի»,- լուսանկարը մեկնաբանել են մոդելի աստղային ընկերներն ու երկրպագուները։

Համաշխարհային ճանաչում ունեցող մոդելի ընկերը մինչ 2015թ. հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն էր։ Այժմ նա ամուսնացած է դերասան Բրեդլի Քուփերի հետ։ Զույգը դաստիարակում է դստերը։



© NEWS.am STYLE