5 երգ Նատալիա Օրեյրոյից, որոնք երկրպագուները սպասում են լսել երգչուհու երեւանյան համերգին (վիդեո)

17:11   5 ապրիլի, 2019

Այն Միլագրոսը կամ Միլին, որի լուսանկարները բոլորս էլ գնում էին դպրոցական տարիներին (սովորաբար ճաշարանի համար նախատեսված գումարով), որին շատերս նմանակում էինք՝ կրկնօրինակելով նրա «տղայական» կերպարը, ու որի գեղեցկությամբ մինչ օրս հիանում են հազարավոր երկրպագուներ, այսօր արդեն Երեւանում է: «Վայրի հրեշտակի» աստղը «Զվարթնոց» օդանավակայան ժամանեց վաղ առավոտյան, բարձր տրամադրությամբ ողջունեց լրագրողներին ու երկրպագուներին ու գնաց հանգստանալու, որպեսզի շուտով արդեն պատրաստվի իր առաջին երեւանյան մենահամերգի նախապատրաստական աշխատանքներով:

Երգչուհու՝ ապրիլի 7-ին կայանալիք հայաստանյան համերգին հատկապես ոգեւորությամբ են սպասում հեռուստասերիալի երկրպագուները՝ նրանք, ովքեր մեծացել են դիտելով այս ֆիլմն ու հենց այդ ժամանակաշրջանից սկսած էլ երկրպագել ուրուգվայցի գեղեցկուհուն: Նա, ինչ էլ երգի, իհարկե, կարժանանա բուռն ծափահարություների եւ հիացմունքի, սակայն նրա երգացանկում կան մի քանի երգեր, որոնք առանձնահատուկ սիրված ու հայտնի են հայ երկրպագուների շրջանում:

NEWS.am STYLE-ն առաջարկում է վերհիշել դրանք, սովորել բառերը, որպեսզի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում միասին ձայնակցենք մեր սիրելի Նատալիային:

Cambo Dolor

Me Muero de Amor

No Me Arrepiento de Este Amor

Vengo del Mar

Rio De La Plata

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE