18:59 5 ապրիլի, 2019Վարդանյան եղբայրները, ովքեր հաղթող են ճանաչվել ռուսական առաջին ալիքի եթերում հեռարձակվող «Минута славы» հոբելյանական ծրագրի ընթացքում, մեկնել են գրավելու Մառախլապատ Ալբիոնը։

Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են «Britain's Got Talent» շոուի նոր եթերաշրջանի մեկնարկի մասին, որի առաջին էպիզոդի աստղ են դարձել ակրոբատ եղբայրները։ Ժյուրիի չորս անդամները՝ Դեւիդ Վալիամսը, Ամանդա Հոլդենը, Սեյմոն Քոուելը եւ Ալյոշա Դիքսոնը, ինչպես նաեւ հանդիսատեսը ցնցված էին հայ ակրոբատների վտանգավոր համարով եւ նույնիսկ չեն կարողացել զսպել վախն ամենից, ինչ կատարվում էր բեմում։ Հետեւելով տաղանդավոր արտիստների համարին՝ ամբողջ դահլիճը բարձր ձայնով բաղվում էր։ Ժյուրիի անդամներից մեկը համարը շուոի «ամբողջ պատմության ընթացքում ամենավտանգավորն» է անվանել։

Եղբայրներ Անդրանիկը եւ Գեւորգը, վերափոխված դիսնեյյան Ալադինի կերպարում, երեք ուժային համար են ցուցադրել։ Դրանցից մեկի շրջանակներում արտիստը պետք է օդ բարձրանա՝ դաշույնով հենվելով միայն զուգընկերոջ դաշույնին։ Ակրոբատները պարզապես մարտահրավեր են նետել մահվանը. համարը ստացվեց միայն երրորդ փորձից հետո՝ հանդիսատեսի եւ ժյուրիի անդամների բղավոցների ներքո։

Եղբայրներն, անխոս, դարձել են առաջին էպիզոդի ֆավորիտը։