Ուլտրակարճ զգեստ, բարձրակրունկներ․ Եվա Բաղդասարյանի գարնանային կերպարը

12:49   6 ապրիլի, 2019

Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանը միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ու երկրպագուներին հաճախ է ներկայացնում լուսանկարներ շքեղ ֆոտոսեսիաներից, իր առօրյայից եւ հանգստից, որոնցում գրեթե միշտ վառ դիմահարդարմամբ է եւ շքեղ տեսքով:

Երիտասարդ դերասանուհի Եվա Բաղդասարյան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում կրում է ուլտրակարճ, գարնանայի զգեստ եւ բարձրակրունկներ։ Հմայիչ լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ գրառումը․ «Բարի լույս»։ Հետեւորդները գնահատել են դերասանուհու գեղեցկությունը՝ մեկնաբանությունների հատվածում թողնելով դրական մեկնաբանություններ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին մարմինն ընդգծել էր վագրային պրինտով հանդերձանքով։ Եվան խորը դեկոլտեով տոպ եւ կիսաշրջազգեստ էր կրում, իսկ կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկները։

 

Լուսանկարները՝ arusikmarkosyan_photo



© NEWS.am STYLE