Ջինսե տաբատ, տոպ․ Լիլիթ Հովհաննիսյանի առօրյա լուքը՝ օդանավակայանից

16:47   6 ապրիլի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է առօրյա տեսքով։ Լիլիթը կրում է ջինսե տաբատ, սպորտային տոպ, իսկ կերպարը համալրում են սպորտային կոշիկները։ Լուսանկարն արված է օդանավակայանում։ Հրապարակմանը կից Լիլիթը գրել է․ «Թբիլիսիի իմ հանդիսատեսը երեկ ցնցեց ինձ։ Արդեն հասանք Մոսկվա...աաախ․․․ ինչ համերգ է սպասվում վաղը»։

Նշենք, որ Լիլիթ Հովհաննիսյանն ավելի վաղ լուսանկար էր  հրապարակել, որում ներկայացել էր դեմքի զվարճալի արտահայտությամբ։ Կադրն արված էր Լիլիթի վերջին տեսահոլովակի նկարահանումների ժամանակ։ Լիլիթը մեղմ դիմահարդարմամբ էր, կրում էր վարդագույն մուշտակ, երկնագույն զգեստ։



© NEWS.am STYLE