Քիմ Քարդաշյանը մասնավոր ինքնաթիռի սրահից համարձակ զգեստով լուսանկար է հրապարակել

18:07   6 ապրիլի, 2019

38-ամյա Քիմ Քարդաշյանը երկրպագուներին ուրախացրել է հերթական համարձակ կերպարով։ Քանյե Ուեսթի կինը լուսանկարվել է մասնավոր ինքնաթիռի սրահում։

Ռեալիթի շոուի աստղը կադրերով կիսվել է իր Instagram-ում։ Դրանցում Քիմը կրում է ճապոնական ոճի, խորը դեկոլտեով ուլտրակարճ զգեստ։ Հեռուստադիվայի կերպարն ամբողջացնում են հունական ոճի ամառային բարձրակրունկները։

Բազմազավակ մայրը կերպարանք է ընդունել՝ ցուցադրելով սլացիկ ոտքերը։ Սեքսուալ կերպարն ընդգծել է աստղի հիանալի կազմվածքը։

Օրերս պապարացիները Քիմին «բռնացրել էին» նոր կերպարում։ Նա ընկերոջ հարսանեկան խնջույքին ներկայացել է արքայադուստր Ժասմինի կերպարանքով։



© NEWS.am STYLE