Ադրիանա Գալստյանը ցուցադրել է ծնողներին

17:47   6 ապրիլի, 2019

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը ներկայացել է եթերային կերպարում։

Մոդել-դերասանուհին իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված են երիտասարդ գեղեցկուհու ծնողները։  

Հրապարակմանը կից Ադրիանայի հետեւորդներից մեկը նրան հարցրել է, թե ինչ է իր համար երջանկությունը, ինչին Ադրիանան պատասխանել է․ «Ընտանիքս»։

Նշենք, որ ավելի վաղ Ադրիանան լուսանկար է հրապարակել, որում երիտասարդ մոդել-դերասանուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Նա կրում էր բաց վարդագույն սվիտեր։ Լուսանկարին կից Ադրիանան մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE