Հայկական անեկդոտներ եւ լատինամերիկյան կրքեր. Նատալիա Օրեյրոն` Women’s Club-ում (ֆոտո)

20:05   6 ապրիլի, 2019

«Վայրի հրեշտակ» Նատալիա Օրեյրոն այսօր հատուկ հյուրի կարգավիճակում մասնակցեց «Շանթ» հեռուստաընկերության Women’s Club հումորային հաղորդման նկարահանումներին:

Դերասանուհին իր էներգետիկայով վարակեց ոչ միայն հաղորդման հյուրերին, այլեւ նախագծի անդամներին: Նախ` նա Գրիգի եւ Չարենցի օգնությամբ փորձեց սովորել հայերեն բառեր, հետո խոստացավ. «Վաղը` համերգի ժամանակ, ձեզ ավելի շատ հայերեն բառերով կզարմացնեմ»:

Հաղորդման ընթացքում դերասանուհուն պատմեցին նաեւ հայկական անեկդոտներ, նա էլ նշեց, որ փորձելու է օգտագործել իր դերասանական հմտություններն ու չծիծաղել` այդպիսով տղաներին նետելով մարտահրավեր:

Սակայն ամենահետաքրքիր փորձությունը դեռ առջեւում էր: Women’s Club-ի աղջիկները հանդես եկան երգչուհու նմանակումներով, իսկ Նատալիան պետք է լսեր բոլոր կատարումներն ու վերջում ընտրեր հաղթողին:

Թե ինչպես անցավ այդ մինի մրցույթն ու ինչ էմոցիաներ երգչուհին փոխանցեց հանդիսատեսին, կարող եք դիտել հաջորդ շաբաթ` 21:00-ին, Women’s Club հաղորդման շրջանակում, իսկ մինչ այդ ներկայացնում ենք NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժը` նկարահանման հրապարակից:

Նատալիա Օրեյրոն Հայաստանում է իր «Անմոռանալի» շրջագայության շրջանակում: Երգչուհու երեւանյան մենահամերգը կկայանա վաղը` ապրիլի 7-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները` Դիանա Հովակիմյանի



© NEWS.am STYLE