Հեյլի Բոլդուինը դարձել է Levi's ջինսերի դեմքը

22:11   6 ապրիլի, 2019

22-ամյա Հեյլի Բոլդուինը հաջող պայմանագիր է կնքել։ Ջասթին Բիբերի կինը պատմության մեջ առաջինն է, ով դարձել է Levi's 501 ջինսերի դեմքը։

Ամերիկացի մոդելը նոր դերով հանդես կգա ապրիլի 13-ին՝ Coachella փառատոնի ժամանակ։ Հեյլին ամենամյա Levi's լանչին հանդես կգա, որպես հաղորդավար։

View this post on Instagram

A post shared by Levi's (@levis) on

Բրենդի մամուլի ծառայությունում նշել են, որ Հեյլին Levi's-ի իսկական երկրպագու է։ Նա մշտապես կրում է բրենդի տարբեր տեսակի հանդերձանք, այդ իսկ պատճառով հենց նա է ընտրվել ապրանքանիշի դեսպանի դերում։

Ապրանքանիշի գովազդային հոլովակի առաջին կադրերում մոդելը մերկայացել է տրոպիկական պրինտով վերնաշապիկով եւ կարճ կիսատաբատով, վարդագույն վերնաշապիկով եւ Levi's 501-ի ջինսով։

Հեյլի Բոլդուինը հաճախ է ներկայանում ոճային կերպարներով, որոնց շատ երկրպագուներ ցանկանում են հանսել եւ նմանվել։



© NEWS.am STYLE