Իննա Խոջամիրյանը՝ քույրերի հետ

22:33   6 ապրիլի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը միկրոբլոգի իր էջում պարբերաբար հրապուրիչ ու եթերային լուսանկարներ է հրապարակում: Միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին հմայիչ դերասանուհին ներկայացնում է դիմահարդարման եւ վարսահարդարման տարբեր ոճեր, գեղեցիկ ֆոտոշարքեր, առօրյայից ու հանգստից լուսանկարներ։

«Էլենի օրագիրը» հեռուտասերիալի գլխավոր դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է քույրերի հետ։ Ընտանեկան կադրին կից նա գրել է․ «Անին՝ մեծ քույրս,մեր բոլոր 3-ով ,համատեղ նկարները նայելիս միշտ կատակով ասում էր «Красивыми были и остались, жалко тем кому не достались»։ Կատակը կատակ, բայց ինչքան սիրուն են չէ՞ կողքիս 2 աղջիկները...Մոտ 10 տարի էլ մեծ են ինձնից... Իմ ամենահարազատ հոգիները՝ անկախ հեռավորությունից, ու գնալով քչացող համատեղ նկարներից... ⁉ Իսկ դուք Քույր, եղբայր ունե՞ք»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում Իննան պատկերված էր քրոջ դստեր հետ։ «Իմ ամենամաքուր, ամենաանկեղծ ու անշահախնդիր սեր... Իմ լույսի կտոր»,- լուսանկարը ջերմ մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE