11:21 7 ապրիլի, 2019RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատրաստվում է մայրանալ․ այս մասին եւ ավելին հայտնի լրագրողը պատմել է НТВ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Секрет на миллион» հաղորդման ժամանակ։
Այն մասին, որ Քեոսայան-Սիմոնյան ընտանիքը սպասում է համալրման հայտնի է դարձել բոլորովին վերջերս․այդ մասին Մարգարիտան գրառում էր կատարել իր ինսթագրամյան էջում։ Լեռա Կուդրյավցեւային հայտնի լրագրողը հյուրընկալվել էր ազատ հանդերձանքով՝ խոստովանելով, որ սպասում է երրերոդ երեխային։
Ի դեպ, Սիմոնյանը որոշել է «Секрет на миллион» հաղորդմանը մասնակցել իր 39-ամյակին, երազանք է պահել եւ մոմեր փչել։ Հաղորդման տաղավար է այցելել նաեւ Մարարիտա Սիմոնյանի մայրն ու սկեսուրը, որոնք խոստովանել են, որ ցանկանում են թոռնուհի ունենալ։ Նույնիսկ անուն են որոշել՝ Մարո։