«Մինչ հանդիպում, եղբայր». Թիմաթին եւ Կրիդը հաշտվե՞լ են

11:11   8 ապրիլի, 2019

Ինչպես հայտնի է, Եգոր Կրիդը հեռացել է Black Star-ից. երգչի եւ պրոդյուսերական ընկերության պայմանագրի ժամկետն ավարտվել է դեռ մարտին, եւ մամուլում բազմաթիվ անգամներ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Կրիդի եւ Թիմաթիի հարաբերությունները վատացել են։ Սակայն վերջերս Եգորը հուսադրել է երկրպագուներին՝ հրապարակելով նոր գովազդային հոլովակ, որում նկարահանվել է Յունուսովի հետ։

Թիմաթին հայտնել է Black Star-ի նոր արտադրանքի մասին, որը կարելի է գտնել «Пятёрочка» խանութների ցանցից։ Ապա տեսախցիկը տեղափոխվում է Կրիդի կողմ, որը սայլակը լցնում է մթերքով, եւ ռեփերը հավանության է արժանացնում նրա գործողությունները. «Հրաշալի գաղափար։ Մինչ հանդիպում, եղբայր»։ «Մինչ հանդիպում»,- պատասխանում է Եգորը։

«Ուռա, դուք հաշտվել ենք», «Չգիտեմ՝ ինչ է կատարվում, բայց հույս ունեմ, որ Եգորն այսուհետ եւս BS-ի հետ կլինի»,- ուրախացնել են հետեւորդները։

Հիշեցնենք՝ շատերին ցնցել էր նորությունը, որ ընկերությունը չի երկարացրել պայմանագիրը Կրիդի հետ։ Եգորին դուր չի եկել, որ Թիմաթին վերցնում է ձայնագրություններից եւ ելույթներից ստացված հասույթի մեծ մասը։ Վերջիս իր հերթին այլեւս չէր ցանկանում շարունակել շփումը Կրիդի հետ նրա աստղային հիվանդության պատճառով։ «Եգոր Կրիդ» կեղծանունը Black Star-ի սեփականությունն է, այնպես էր երգիչը ստիպված է նորը մտածել։ Երգչուհի Քրիստինա Սիին նմանատիպ իրադրությունն այնքան էր զայրացրել, որ նա կազմակերպության դեմ հայց է ներկայացրել դատարան։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Экспресс газета



© NEWS.am STYLE