«Չեմ ցանկանում հավատալ այդ զառանցանքին». Ռուդկովսկայայի եւ Պլյուշչենկոյի որդին հայտնվել է սկանդալի կենտրոնում

12:07   8 ապրիլի, 2019

Եվգենի Պյուշչենկոյի որդին՝ Ալեքսանդրը, ներգրավվել է անհավանական պատմության մեջ. 5-ամյա երեխային արգելել են սառույցի վրա ելույթ ունենալ Մայքլ Ջեքսոնի երգերի ներքո: Այս մասին Instagram-ի էջում հայտնել է երեխայի մայրը՝ երաժշտական պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան:

Александр Плющенко

Նրա խոսքով` դա կապված է երգչի հասցեին մանկապղծության նոր մեղադրանքների հետ, որոնք հնչել են «Լքելով Նեվերլենդը» ֆիլմում:

«Սաշային միայն Ռուսաստանում են թույլ տվել այդ ծրագրով հանդես գալ, իսկ արտասահմանում գրում են, որ ցանկալի չէ: Ընդ որում, ոչ միայն Եվրոպան, այլեւ Ասիան, որն այդքան սիրում էր նրան: Ամեն դեպքում, ես չեմ ցանկանում հավատալ այդ զառանցանքին»,- նշել է Պլյուշչենկոյի կինը: Կրտսեր Պլյուշչենկոն ելույթ է ունենում փոփ երաժշտության արքայի ամենահայտնի երգերից մեկի` «Billie Jean»-ի հնչյունների ներքո:

Մայքլ Ջեքսոնի մանկապղծության մասին վավերագրական ֆիլմը թողարկվել է 2019թ.-ի սկզբին: 4 ժամ տեւողությամբ վավերագրական ֆիլմը պատմում է երգչի երկու ենթադրյալ զոհերի մասին`Ուեյդ Ռոբսոն եու Ջեյմս Սեյֆչակ: Երկուսն էլ վստահեցնում են, որ մանուկ հասակում դարձել են Ջեքսոնի մանկապղծության զոհը: Առաջին կապի ժամանակ Ռոբսոնը 7, Սեյֆչակը 10 տարեկան է եղել:



© NEWS.am STYLE