Դիզայներ Մարկ Ջեյքոբսն ամուսնացել է սիրելիի հետ (ֆոտո)

14:06   8 ապրիլի, 2019

Հայտնի դիզայներ Մարկ Ջեյքոբսն ամուսնացել է սիրելիի` մոդել եւ բուրավետ մոմերի արտադրությամբ զբաղվող ապրանքանիշի սեփականատեր Չարլչ Դեֆրանչեսկոյի հետ: Արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքում:

Чарли Дефранческо и Марк Джейкобс

Ամուսնության համար 55-ամյա դիզայները եւ նրա սիրելին զմրուխտյա սմոքինգ էին ընտրել: Ջեյքոբսի կերպարն ամբողջացնում էին Gucci ապրանքանիշի բաց գույնի կոշիկները եւ Chanel-ի պայուսակը: Հետաքրքիր դետալ էին միանման պինգվինները, որոնք զարդարված էին ադամանդներով եւ օնիքսով. այն սիրահարներին նվիրել էր Prada-ի եւ Miu Miu-ի դիզայներական տնօրեն Ֆաբիո Զամբերնարդին:

Чарлі Дефранческо і Марк Джейкобс

Պինգվինները միայն մեկ զուգընկեր ունեն եւ ամբողջ կյանքի համար. հավատարմության եւ նվիրվածության հրաշալի օրինակ: «Շատ շնորհակալ եմ եւ շատ եմ սիրում քեզ,թանկագին Ֆաբիո»,- հայտարարել է Մարկ Ջեյքոբսը Instagram-ի իր էջում։

Իհարկե, երեկոն չի անցել առանց աստղային հյուրերի՝ սուպերմոդելներ Նաոսմի Քեմփբել, Քեյթ Մոս, Հադիդ քույրեր, Ռատակովսկի, Կայա Գերբեր, ինչպես նաեւ Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուր։

Картинки по запросу свадьба джейкобсаКейт МоссНаоми КэмпбеллКайя ГерберЭмили РатажковскиРита ОраАнна Винтур

Լուսանկարները՝ Gettyimages.ru



© NEWS.am STYLE