Հայկական Լեդի Գագա եւ Բրեդլի Քուփեր. «մեր պատասխանը Հոլիվուդին» «Лучше всех» հաղորդման ընթացքում

13:41   8 ապրիլի, 2019

«Ամենաարեւոտ երգիչը, սրտեր գերողը»,- այսպես է Մաքսիմ Գալկինը ներկայացրել «Лучше всех» հաղորդման իր հյուրին՝ 9-ամյա Բորիս Ադամյանին։ Տաղանդավոր երգիչը պատմել է, որ վոկալով տարվել է՝ հետեւելով իր ավագ քրոջը՝ մանկական «Եվրատեսիլ»-ի եւ «Նոր ալիքի» Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Ադամյանին։ Շոուի հաղորդավարի խնդրանքով՝ տղան կատարել է Թիմա Բելոռուսկիխի «Незабудка» հիթը։

Սակայն հաղորդման «մեխը» դարձավ փոքրիկ երգչի զուգերգը քրոջ՝ Անահիտի հետ։ Երիտասարդ արտիստները նույնությամբ կրկնօրինակեցին «Օսկար 2019»-ի հայտնի համարը, որի ընթացքում Բրեդլի Քութերը եւ լեդի Գագան կատարեցին «Shallow» հիթը, որը կինոակադեմիայի կողմից մրցանակ է ստացել որպես «ֆիլմի լավագույն երաժշտություն»։

«Կեցցեք։ Մեր պատասխանը Հոլիվուդին»,- նրանց ելույթից հետո ասաց Մասիմ Գալկինը։ Կատարման ավարտից հետո հաղորդավարը Բորիսին եւ Անահիտին է հանձնել մեդալները, թեեւ Անահիտը ծրագրի մասնակից չէր։



© NEWS.am STYLE