28 վայրկյան. սեռական բռնության մեջ մեղադրվող Ար Քելին հանդես է եկել իր ամենակարճ համերգով  

16:08   8 ապրիլի, 2019

Երգիչ Ար Քելին (իսկական անունը Ռոբերտ Սիլվեստր Քելի), որին մեղադրում են բռնաբարության մեջ, իրեն առաջադրված մեղադրանքներից հետ առաջին անգամ ելույթ է ունեցել առավելագույնս կարճ ծրագրով, հայտնում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը։

Похожее изображение

Այն մասին, որ հանդես է գալու համերգով, Ար Քելին նախապես հայտարարել էր Twitter-ի իր էջում։ Աստղի հետ հանդիպման եկած երկրպագուները 50-100 դոլար էին վճարել տոմսի համար, սակայն Ար Քելին բավարարվել է իր երգերից մեկի մի քանի տողի կատարմամբ։ Ընդհանուր առմամբ համերգը տեւել է 28 վայրկյան։

Բոնուսն այն էր, որ արտիստը, որին բաց էին թողել 100 հազար դոլար գրավի դիմաց, մոտ կես ժամ լուսանկարվել եւ շփվել է երկրպագուների հետ։ Գործակալության տվյալներով՝ ներկաներից շատերը, թեեւ տարբերակում են երգչի ստեղծագործությունն ավելի վաղ հնչած մեղադրանքներից, նշել են, որ ելույթն իսկապես չարժեր ծախսված գումարը։

Ավելի վաղ Ար Քելին մեղադրել են սեռական բնույթի մի քանի էպիզոդների մեջ։ Ապացույցը վկաների եւ աղջիկների ցուցմունքներն էին, որոնք նշում էին, որ երգչի կողմից բռնության են ենթարկվել։ Տարիներ առաջ նրան փորձել են պատասխանատվության ենթարկել անչափահասի հետ պոռնոհոլովակի նկարահանման համար, սակայն հաջողվել էր խնդիրը լուծել արտադատական կարգով, եւ Ար Քելին խուսափել էր պատասխանատվությունից։ Հունվարին ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Ապրել Ար Քելիից հետո» ֆիլմի պրեմիերան, որում միանգամից մի քանի աղջիկներ պատմում էին երգչի կողմից բռնության մասին։



© NEWS.am STYLE