Ջենիֆեր Լոպեսը ձողի վրա պարում է սեքսուալ կերպարներով

18:11   8 ապրիլի, 2019

Մերկապարուհիների կյանքի մասին պատմող ֆիլմի նկարահանումները, որում խաղում է 49-ամյա Ջենիֆեր Լոպեսը, շուտ չեն ավարտվի, սակայն աստղը սպասումները թեժացրել է նոր հոլովակով, որում բոլոր ցանկացողները կարող են գնահատել ձողի վրա պարելու նրա կարողությունները։

Հոլովակը նկարահանվել է Medicine երգի հիման վրա, որը Լոպեսը ձայնագրել է 34-ամյա ռեփեր French Montana-ի հետ։ Տեսահոլովակի էպիզոդներից մեկում Լոպեսն ինքնուրույն մի քանի ապարային էլեմենտ է կատարում։ Թվում է, թե մարզված աստղը դա անում է առանց առանձնակի ջանքեր գործադրելու։

Նոր հոլովակում Ջենիֆեր Լոպեսը ներկայացել է մի քանի սեքսուալ եւ արտասովոր կերպարում, որոնցից յուրաքանչյուրն անկեղծ է մյուսից։ Էպիզոդներից մեկում Լոպեսը վերածվում է խորհրդավոր գուշակի, որը խորը լանջաբացվածքով կոստյում է կրում։ Մյուս էպիզոդում նա երգում է՝ նստած կարուսելի վրա։ Լոպեսը կովբոյական կոստյում է կրում, որը զարդարված է քարերով եւ մարգարիտով։

Լոպեսը բազմաթիվ անգամներ ապացուցել է, որ դիետան, որին սիրելիի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ հատեւել է այս ձմռանը, ինչպես նաեւ անվերջ ֆիզիկական վարժությունները, լուրջ օգուտ են տվել։ Երգչուհին հիանալի կազմվածք ունի, որը չի ամաչում ցուցադրել։

Օրեր առաջ արտիստը սկսել է նկարահանումները Hustlers ֆիլմում։ Ջենիֆեր Լոպեսը ֆիլմում նկարահանվում է Քարդի Բիի հետ միասին։ Նրանք մարմնավորում են մերկապարուհիների կերպարներ, որոնք խաբում են հաճախորդներին։



© NEWS.am STYLE