«Ճակատագրական կանանց կյանքը վատ ավարտ է ունենում». Էմանուել Վիտորգանը մեկնաբանել է որդու եւ Սոբչակի ամուսնալուծությունը

20:03   8 ապրիլի, 2019

Մարտի սկզբին երկարատեւ բամբասանքներից հետո հայտնի է դարձել, որ Քսենիա Սոբչակը եւ Մաքսիմ Վիտորգանն ամուսնալուծվում են 6 տարվա ամուսնությունից հետո։ Ըստ ամենայնի՝ նրանք լավ հարաբերություններ են պահպանել։ Մաքսիմը նախկին կնոջը շնորհավորել է մարտի 8-ի առիթով, իսկ Քսենիան որդու հետ մասնակցել է նրա նոր ներկայացման փորձին։ Լերա Կուդրյավցեւայի հետ հարցազրույցի ընթացքում նա խոստովանել է. «Նա հրաշալի հայր է, մենք հիանալի հարաբերություններ ունենք»։

Վիտորգանի եւ Սոբչակի ամուսնալուծության մասին առաջին անգամ արտահայտվել է Քսենիայի նախկին սկեսրայրը։

Похожее изображение

«Քսենիան բարի, լավ, գեղեցիկ, երիտասարդ կին է։ Ես նրան երջանկություն եւ սեր եմ մաղթում։ Նա արժանի է։ Ճակատագրական կանանց կյանքը, որպես կանոն, վատ ավարտ է ունենում, քանի որ ճակատագիրը տարածվում է բոլոր մասնակցիների վրա, իսկ ես ցանկանում եմ, որ իմ թոռան՝ Պլատնի մոր մոտ ամեն ինչ հրաշալի լինի։ Իհարկե, ես Քսենիային տեսել եմ դեռ երեխա ժամանակ եւ շփվել եմ նրա հետ։ Քսենիան ժառանգել է իր ծնողների լավագույն հատկությունները, նա արժանավոր մարդ է»,- «Вечерняя Москва» թերթի հետ զրույցում ասել է նա։

Լուսանկարները՝ Hello



© NEWS.am STYLE