MaxMara-ն Քեյթ Միդլթոնի պատվին վերարկու կկոչի

14:56   24 հունիսի, 2013

Իտալական հայտնի MaxMara նորաձեւության տունն իր վերարկուների մոդելներից մեկը կկոչի «Քեյթ»՝ Քեմբրիջյան դքսուհի Քեյթ Միդլթոնի պատվին: Մի անգամ Քեյթը վերարկուի այդ մոդելով ներկայացել է հանրությանը, ինչից հետո գնորդներն այն սրբել են խանութներից:

Ըստ The Mail Online-ի, քաշմիրից բեժ գույնի, նուրբ գոտիով եւ ժապավենով զարդարված MaxMara Studio մոդելով Քեյթը ներկայացել է անցյալ տարի նոյեմբերին Քեմբրիջ այցելության ժամանակ: MaxMara-ն որոշել է նորից թողարկել այդ մոդելը, որը հնարավոր կլինի ձեռք բերել 875 ֆունտ սթեռլինգով:



© NEWS.am STYLE