ԱՊՐԻԼԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   10 ապրիլի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր կհասկանաք, որ հոգնել եք ամեն ինչից: Ձեր միակ ցանկությունն այսօր խաղաղությունը եւ հանգիստը կլինի: Այս հարցում ձեզ պետք է փորձի աջակցել սիրելին: Եթե դա նրա մոտ ստացվի, ապա նա իսկական փրկիչ կլինի:

ՑԼԵՐ 

Այսօր ստիպված կլինեք բավականին երկար համոզել սիրելիին այս կամ այն քայլի ճշմարտացիությունը, որը կցանկանայիք տեսնել նրա կողմից: Պարզ չէ՝ կստացվի դա ձեզ մոտ, թե ոչ: Ամենայն հավանականությամբ, ինքներդ պետք է անեք այդ քայլը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեզ ձանրձացրե՞լ է սիրելիի հետ հարաբերությունների միապաղաղությունը: Պետք չէ վհատվել, այն շուտով կանցնի, չնայած որ՝ ոչ այնքան բարի ավարտով: Հնարավոր է՝ վիճեք սիրելիի հետ:

ԽԵՂԳԵՏԻՆՆԵՐ 

Ձեր սիրելին գովասանքի է արժանի, քանի որ նա շարունակում է մնալ ձեր կողքին՝ չնայած ամեն ինչին: Դա իսկապես նման է քաջագործության: Դուք իքներդ էլ հասկանում եք, որ ձեզ հետ հատկապես այսօր շատ դժվար է: 

ԱՌՅՈՒԾՆԵՐ 

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի հասկանալ, թե ինչու է շրջապատն իր հանդեպ նման կերպ տրամադրված: Որպես շահագրգիռ կողմ՝ դուք պետք է հետաքրքրված լինեք առավելագույնս հասկանալի նրան բացատրել, որպեսզի նրա համար այդքան էլ ցավալի չլինի: 

ԿՈՒՅՍԵՐ 

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ խիզախություն դրսեւորել, անգամ եթե դուք թույլ սեռի ներկայացուցիչ եք: Դա ձեզ շատ անհրաժեշտ է, որպեսզի հաղթահարեք բոլոր առումներով դժվար օրը: Անձնական կյանքը բացառություն չի կազմում, թեեւ սրանից էլ դուք գլուխ կհանեք առանց բարդությունների: 

ԿՇԵՌՔՆԵՐ 

Այսօր ինչ էլ մտածեք ձեր անձնական կյանքի մասին, կիրականանա լավագույն կերպով, այնպես որ՝ ձեզ կմնա միայն ուրախանալ եւ զարմանալ: Աշխատեք չարձագանքել շատ բուռն, որպեսզի չխրտնեցնեք ձեր գլխին թափված երջանկությունը: 

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր վստահեք ձեզ եւ ձեր զգացմունքներին: Եթե անգամ դրանք հակասում են հանրության կարծքին, նույնիսկ այդ դեպքում լսեք ձեր ներքին ձայնը, քանի որ այն ձեզ կթելադրի միակ ճիշտ լուծումը: Եվ սա առաջին հերթին վերաբերում է անձնական կյանքին:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ 

Այսօր բարենպաստ օր է սիրելիի հետ համատեղ շոփինգի գնալու համար: Անգամ եթե նրան դա դուր չգա, միեւնույն է, միասին դուք ավելի քիչ ժամանակ կծախսեք եւ ավելի շատ բան կգնեք:  

ԱՅԽԵՂՋՅՈՒՐՆԵՐ 

Այսօր կհանդիպեք հակառակ սեռի ներկայացուցչի, ով կմտածի եւ կզգա այնպես, ինչպես դուք: Ձեզ միասին հաճելի եւ հետաքրքիր կլինի, ասես ամբողջ կյանքում ծանոթ եք եղել:

ՋՐՀՈՍՆԵՐ 

Այսօր սիրելին կհասկանա ձեզ առաջին խոսքից եւ հայացքից, նույնիսկ ավելի լավ, քան դուք: Սա նշանակում է, որ ոչ մի իմաստ չունի խորամանկել եւ փորձել սիրելիից թաքցնել այն, ինչ կատարվում է ձեր հոգում:

ՁԿՆԵՐ 

Այսօր փորձեք լինել բնական: Ձեր սիրելին սիրում է ձեզ, ոչ թե այն կերպարը, որը դուք փորձում եք ստեղծել: Սակայն եթե պարզվի, որ նա, այնուամենայնիվ, սիրում է ձեր կերպարը, ապա պետք չէ երկար մտածել՝ շարունակել լինել նրա կողքին, թե ոչ: Դուք հավերժ չեք կարող խաղալ ուրիշի դերը: 



© NEWS.am STYLE