Լավ նորություն. Քեթի Տոպուրիան եւ Գուֆը հաշտվել են

10:13   9 ապրիլի, 2019

Գոնե մի պատմություն դրական ավարտ է ունեցել։ Վերջին կես տարում Քեթի Տոպուրիայի եւ Գուֆի հետեւորդների շրջանում դեպրեսիա է նկատվում. կասկածելի անցյալ ունեցող ռեփերը բաժանվել է «մութ թագավորության լույսի շողի հետ»։

«Երբեք ավելի լավին չեմ գտնի։ Ես վստահ եմ։ Իրականում ես կրկին համարաձկվել եմ կորցնել այն, ինձ ինձ Աստված է տվել եւ հավատացեք՝ շատ եմ զղջում դրա համար»,- դեռ մի քանի օր առաջ սիրելիի եւ երկրպագուները սրտերը կտոր-կտոր էր անում Ալեքսեյ Դոլմատովը, սակայն իրականում ամեն ինչ լավ է ավարտվել։

Картинки по запросу гуф кети топурия

Ինչպես հայտնում է Super պորտալը, Քեթին եւ Գուֆը կրկին շատ ժամանակ են անցկացնում միայն։ Հրատարակության տվյալներով՝ զույգը որոշել է վերականգնել ընկերական հարաբերությունները եւ ամեն ինչ սկսել է եթե ոչ սկզբից, ապա վերջին գլխից։ Իհրարկե, նրանք դեռեւս «պաշտոնապես» չեն հայտարարում մտերմության մասին։ Եթե հաշվի առնենք, որ նախորդ անգամ Քեթին եւ Գուֆը սիրավեպի մասին հայտնեցին միայն մեկ տարի անց, ապա այս անգամ կարծես թե ստիպված կլինենք երկար սպասել։  

Картинки по запросу гуф кети топурия

Հիշեցնենք՝ Քեթիի եւ Գուֆի սիրավեպի մասին Super-ն առաջին անգամ հայտնել է 2017թ.-ի հունվարի վերջին։ Զույգը երկար ժամանակ ժխտում էր հարաբերությունները, իսկ Քեթին դեռ ամուսնացած էր Լեւ Գեյխմանի հետ։ 2017թ.-ի աշնանը Տոպուրիան հայտարարեց, որ բաժանվում է ամուսնուց եւ դադարեց թաքցնել հարաբերությունները սկանդալային ռեփերի հետ։ բԿես տարի առաջ հայտնի է դարձել, որ Տոպուրիան եւ Դոլմատովը բաժանվել են շոու-բիզնեսի աստղերի լավագույն ավանդույթներով՝ դադարել էին միմյանց հետեւել Instagram-ում, ապա հանդես եկել հայտարարությամբ։



© NEWS.am STYLE