Համացանցում են հայտնվել կաթվածից հետո Էմիլիա Քլարկի լուսանկարները հիվանդանոցից

13:18   9 ապրիլի, 2019

«Գահերի խաղը» սերիալում Դեյներիս Թարգարիենի դերակատար Էմիլիա Քլարկը վերջերս շոկի էր ենթարկել երկրպագուներին՝ պատմելով, որ մահվան եզրին է եղել։ Դերասանուհին կաթվածի է ենթարկվել եւ վիրահատվել։ «Գահերի խաղ»-ի վերջին եթերաշրջանի պրեմիերայի նախօրեին համացանցում են հայտնվել դերասանուհու լուսանկարները, որոնք արվել են հիվանդասենյակում։ Դրանում Էմիլիան հոգնատանջ, նիհարած եւ գունատ տեսք ունի։ Լուսանկարներից մեկում Քլարկի գլխին նկատելի է կատետերը, ոը նախատեսված է հետվիրահատական հեղուկի դուրսբերման համար։

Фото: joneryswarrior.tumblr.com

Ավելի վաղ Էմիլիա Քլարկը խոստովանել էր, որբ 24 տարեկան հասակում իր մոտ արյունազեղում է ախտորոշվել։ Խոսքը կաթվածի ծանր տեսակի մասին է, որը հիվանդների մեկ երրորդի մահվան պատճառ է դառնում։ Քլարկը երկու վիրահատության է ենթարկվել, որոնց ընթացքում շարունակել է նկարահանվել։ Դերասանուհին կարողացել է վերականգնվել եւ ավարտին հասցնել նկարահանումները։



© NEWS.am STYLE