Լետիցիա թագուհին՝ Hugo Boss-ի կաշվե շրջազգեստով

11:47   9 ապրիլի, 2019

46-ամյա թագուհի Լետիցիան ոճային տեսք է ունեցել գրաֆիկական դիզայնի դպրոց այցելության ընթացքում։

Պաշտոնական միջոցառման համար Ֆելիպե Վեցերորդ թագավորի կինն ընտրել էր վառ ու ազդեցիկ կերպար։ Թագուհին Hugo Boss-ի սվիտերը համադրել էր նույն ապրանքանիշի կաշվե շրջազգեստի հետ։ Բեժ գույնի վերարկուն եւ շագանակագույն կոշիկներն ամբողջացրել էին գարնանային կերպարը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Իսպանիայի առաջին տիկինը Մադրիդում կազմակերպված միջոցառման էր մասնակցել, որի համար ընտրել էր  Zara ապրանքանիշի՝ օձի կաշվի պրինտով զգեստը, որը զարդարված էր կաշվե գոտիով։ Թագավոր կինն այն համադրել էր Hugo Boss-ի սեւ բլուզի եւ Magrit ապրանքանիշ զամշե երկարաճիտ կոշիկների հետ։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Elle



© NEWS.am STYLE