Քեթի Փերին առաջին անգամ հայտնվել է Vogue-ի կազմին

13:07   24 հունիսի, 2013

Ամերիկյան երգչուհի եւ դերասանուհի Քեթի Փերին կհայտնվի Vogue-ի հուլիսյան համարի կազմին: Լուսանկարների հեղինակն ամերիկյան հայտնի լուսանկարիչ, հայտնի մարդկանց բազմաթիվ դիմանկարների հեղինակ Էննի Լեյբովիցն է:

Ըստ Hollywood life-ի, Փերին Vogue-ի կազմին առաջին անգամ է հայտնվում: Նա հագել է Rodarte-ից ծաղկավոր զգեստ: Քեթիին նման ռոմանտիկ կերպարով տեսնելուն անսովոր երկրպագուների համար նման զգեստի ընտրությունն անակնկալ է դարձել: Ավելի հաճախ աստղը նախընտրում է ավելի ռադիկալ կերպարներ:

Երկար սպասված լուսանկարներից բացի, ամսագրում նաեւ հարցազրույց կա, որտեղ Քեթին պատմում է անձնական կյանքի եւ իր նոր կերպարի մասին:



© NEWS.am STYLE