«Մոդելային կազմվածք». Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը մարզասրահից  

14:41   9 ապրիլի, 2019

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը, որն առանձնանում է յուրօրինակ ոճով, նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է մարզասրահում։

Երգչուհին սելֆին հրապարակել է իր միկրոբլոգում. նա սպորտային տաբատ է կրում եւ տոպ, որոնք համադրել է սեւ սպորտային կոշիկների հետ։ «Առողջ ապրելակերպ»,- լուսանկարը մեկնաբանել է Աստղիկ Սաֆարյանը։ Հետեւորդները նշել են, որ երգչուհին գեղեցիկ է, իսկ նրանցից մեկը գրել է, որ նա մոդելային կազմվածք ունի։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Աստղիկ Սաֆարյանը համատեղ լուսանկար էր հրապարակել Գարիկ Պապոյանի հետ եւ գրել. «10 տարվա հարազատ ընկերներ...»։ Երգչուհին ցույց էր տվել նաեւ իր ոճային կերպարը։ Նա կրում էր կապույտ զգսեստ, որը համադրել էր դեղին բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր աքսեսուարները։



© NEWS.am STYLE