Ալեքսանդր Բաբասյանի եւ կնոջ սիրառատ լուսանկարը հանգստից

16:45   9 ապրիլի, 2019

Ալեքսանդր եւ Լիլիթ Բաբասյաններ ամուսնական զույգը շատ ակտիվ է սոցցանցերում: Դերասանն այսօր կիսվել է նոր ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված է կնոջ հետ։ Զույգը մեղմ գրկախառնված է, Լիլիթ Բաբասյանը ծաղկավոր զգեստ է կրում։ «Ճանապարհորդությունը պետք է ունենա իր ճանապարհորդական նպատակը»,- լուսանկարը մակագրել է Ալեքսանդր Բաբասյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ալեքսանդր Բաբասյանի կինը՝ դիետոլոգ Լիլիթ Բաբասյանն իր Instagram-ի էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, լուսանկար էր հրապարակել ամուսնու հետ։ Ամուսինները ջերմ գրկախառնված էին։ Սիրառատ լուսանկարին կից Լիլիթը մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE