«Դրոժով խմորն ընդդեմ ավանակի հետույքի». Լենա Միրոն՝ Սոբչակի եւ Վոլոչկովայի մասին

16:16   9 ապրիլի, 2019

Հայտնի բլոգեր Լենա Միրոն չէր կարող չմեկնաբանել բալետի արտիստ Անաստասիա Վոլոչկովայի սկանդալային հարցազրույցը հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին։ Բլոգերը կարծում է, որ երկու հայտնիներին էլ «զզվելի» տեսք ունեն, եւ հասկանալի չէ, թե որ տղամարդը կցանկանա ինտիմ մտերմություն ունենալ նրանց հետ։ Միրոյի այս դատողությունների առիթ են դարձել համացանցում հրապարակված «Զգուշացեք, Սոբչակն է» («Осторожно, Собчак!») հաղորդման աշխատանքային կադրերը, որոնցում նրանք պատկերված են շոգեբաղնիքում։

Похожее изображение

Միրոյի գրառումը կրում է «Դրոժով խմորն ընդդեմ ավանակի հետույքի»։ Բլոգերի կարծիքով՝ ե՛ւ Սոբչակը, ե՛ւ Վոլոչկովան «զզվելի, թորշոմած կանայք են, որոնց, թեեւ մեծ դժվարությամբ, բայց կարելի է նայել բացառապես հագնված եւ հարդարված վիճակում»։

«Ինչո՞վ պետք է առաջնորդվի տղամարդը՝ Վոլոչկովայով կամ Սոբչակով գայթակղվելու համար։ Ես անկեղծորեն չեմ հասկանում։ Անձամբ Սոբչակը. նա գեղեցիկ չէ եւ գիտի այդ մասին։ Յուրաքանչյուր անկյունում, ի տարբերություն Վոլոչոկովայի, չի բղավում իր սեքսուալ հագեցած կյանքի մասին։ Իսկ Վոլոչկովան մշտապես խոսում է իր տղամարդու մասին։ Որ մեղսունակ տղամարդը կտարվի այդպիսի նստատեղով»,- նշել է Միրոն։

Բլոգերն Անաստասիա Վոչոլկովայի մարմնի այդ հատվածը համեմատում է «ավանակի հետույքի հետ»։ Իհարկե, խոսվում է նաեւ Սոբչակի մասին. «Ոչ թե մարմին, այլ դրոժով խմոր»։ Լենա Միրոն եզրահանգում է անում, որ աստղերը «պետքական չեն» ինտիմ մտերմության համար։



© NEWS.am STYLE