7 եթերաշրջանը՝ 16 րոպեի ընթացքում. «Գահերի խաղ»-ի կարեւոր պահերի վերապատմումը (վիդեո)

17:11   9 ապրիլի, 2019

Հայտնի Кинопоиск պորտալը «Գահերի խաղը» կուլտային սերիալի վերջին եթերաշրջանի պրեմիերայի նախօրեին որոշել է թարմացնել երկրպագուների հիշողությունը՝ վերապատմելով նախորդ յոթ եթերաշրջանների կարեւոր պահերը։

Հոլովակում կարելի է տեսնել սերիալի գլխավոր իրադարձությունները՝ Սթարկերի անկումից մինչեւ Պատի անկում, որը Յոթ Թագավորությունները պաշտպանում էր սպիտակ քայլողներից։

«Գահերի խաղ»-ի եզրափակիչ եթերաշրջանի առաջին սերիան կթողարկվի ապրիլի 14-ին։ Եթերաշրջանը ներառում է 6 էպիզոդ, որոնցից յուրաքանչյուրի տեւողությունը հավասար կլինի լիամետրաժ ֆիլմի։ Հեղինակները խոստացել են եթերաշրջանի ավարտին մասշտաբային մարտ ցուցադրել, որը պատմական կդառնա հեռուստարտադրանքի համար։



© NEWS.am STYLE