Alexander McQueen-ը թարմացնելու է օծանելիքի շարքը

13:49   24 հունիսի, 2013

Շատ շուտով թարմացվելու է Alexander McQueen-ի օծանելիքի շարքը: Դիզայներն ուժերը համատեղել է Procter & Gamble ընկերության հետ:

Marie Claire ամսագրի փոխանցմամբ, սա կլինի Alexander McQueen-ից երրորդ բույրը: Մանրամասներն առայժմ չեն հրապարակվում: Հայտնի է միայն, որ նշանավոր իրադարձությունը տեղի կունենա շատ շուտով:

«Մենք հաճելիորեն հուզված ենք նոր բույրի թողարկման առիթով: Այն վկայում է մեր առաջընթացի մասին եւ այս աշխարհը զարդարելու եւս մեկ հնարավորություն է»,- ասել է ապրանքանիշի ստեղծագործական տնօրեն Սառա Բերթոնը:

Հիշեցնենք, որ Kingdom անվանումով Ալեքսանդր ՄաքՔուինի առաջին բույրը թողարկվել է 2003 թվականին, իսկ երկրորդը՝ My Queen-ը, 2005-ին: Դրանից հետո Alexander McQueen օծանելիքի շարքը չի թարմացվել:



© NEWS.am STYLE