«Պաշտում եմ քեզ». Անահիտ Սիմոնյանի ջերմ լուսանկարը մայրիկի հետ

19:42   9 ապրիլի, 2019

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը կիսվել է ջերմ ընտանեկան լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է մայրիկի հետ։ «Մայրիկ։ Պաշտում եմ քեզ»,- մեկնաբանություններում գրել է Անահիտ Սիմոնյանը։ Երգչուհին, ի դեպ, ոճային զգեստ է կրում, իսկ կերպարն ամբողջացրել են խոշոր ականջօղերը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղադրված լուսանկարում երգչուհի Անահիտ Սիմոնյանը նուրբ կերպարում էր եւ վանդակավոր հագուստ էր կրում։ «Բարի առավոտ, երկիր։ Թող այսօր իրականություն դառնա ամենն, ինչի մասին լռում ենք։ Հավատացեք ձեր երազանքին, եւ այն անպայման իրականություն կդառնա»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր Անահիտ Սիմոնյանը։



© NEWS.am STYLE