«Отчаянные домохозяйки» սերիալի աստղը խոստովանել է, որ կաշառք է վերցրել

23:14   9 ապրիլի, 2019

Մեկ ամիս առաջ FBI-ը որպես կոռուպցիոն սկանդալի մասնակից ձերբակալել էր դերասանուհի Ֆելիսիտի Հաֆմանին, որը հայտնի է «Отчаянные домохозяйки»  սերիալում կերտած Լինետտ Սվակոյի դերով։ Այն ժամանակ հայտնի դարձավ, որ հարուստ ծնողները կաշառք են տվել, որպեսզի իրենց երեխաները ընդունվեն ԱՄՆ-ի ամենահեղինակավոր ուսումնական հաստատություներից մեկը։ Նրանց շարքում էր նաեւ դերասանուհին։

Այժմ Հաֆմանը խոստովանել է, որ կաշառք է տվել եւ պատրաստ է դրա համար կրել իր պատիժը։ Մասնավորապես, նա 15հազար դոլար է վճարել, որպեսզի իր դուստրն ընդունվի քոլեջներից մեկը։ Դրա պատճառով կնոջը ձերբակալել էին եւ 250հազար դոլար գրավ էին նշանակել։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Фелисити Хаффман

«Ես ինձ մեղավոր եմ համարում եւ համաձայն եմ մեղադրանքների հետ, որոնք առաջրվել են Միացյալ Նահանգների դատախազության կողմից։ Խորին ափսոսանքով եւ ամոթով ասում եմ, թե ինչ եմ արել։ Ես կրում եմ իմ գործողությունների ողջ պատասխանատվությունը եւ պատրաստ եմ կրել հետեւանքները։ Ամաչում եմ, որ ցավ եմ պատճառոլ դստերս, ընտանիքիս, ընկերներիս, գործընկերներիս», - հայտարարել է նա։

фелісіті хаффман

Նման կաշառքը անվանել են ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ խարդախությունը։ Սխեմայում առկա է եղել ծնողների հատուկ ցուցակ, որոնց երեխաների ընդունելությունն արժեցել է 200հազարից մինչեւ 6,5 միլոն դոլար։ Գումարներն ընդունել է Key Worldwide Foundation կազմակերպությունը, որը իբր թե զբաղվում էր շրջանավարտներին պատրաստելով։

Ամերիկացի դերասանուհին հայտնի է դարձել «Отчаянные домохозяйки» սերիալում կերտած Լինետ Սկավոյի դերի շնորհիվ։ Դերի շնորհիվ նա արժանացել է «Էմմի» մրցանակի։ Հաֆմանը նկաևահանվել է նաեւ հայտնի ֆիլմերում։ 2006-ին նա ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակ եւ «Трансамерика» ֆիլմում գլխավոր դերի համար նոմինացվել է  «Օսկարի»։ Այժմ նա ապրում է Լոս Անջելեսում եւ դաստիարակում է երկու երեխաներին։



© NEWS.am STYLE