Վարնավան, հայկական տառերով գիշերազգեստ կրող Եփրիկյանը եւ «Պուտինի նմանակը» (վիդեո)

10:11   10 ապրիլի, 2019

Uma2rman խումբը ներկայացրել է դրական պարային տեսահոլովակ, որը նկարահանվել է «Сверкайте, Катя» երգի հիման վրա։ Հոլովակի աստղ են դարձել 34-ամյա Եկատերինա Վարնավան եւ Comedy Woman-ի այլ աստղեր։

Երկարոտն Վարնավան տեսահոլովակում հայտնվել է շորտով։ Comedy Woman-ի սեքս-սիմվոլը Uma2rman-ի մենակատար Վլադիմիր Կրիստովսկուն փորձում է պարել սովորեցնել։ Նա երգչին շարժումներ է ցույց տալիս։ Ապա պարին միանում է Նատալյա Եփրիկյանը, որը հայկական տառերով գիշերսզգեստ է կրում, ապա «Պուտինի նմանակը»՝ Դմիտրի Գրաչեւը Comedy Club-ից եւ մի փոքր ուշացած Ալեքսանդր Գուդկովը։ Հերոսների գործողություններն էկրանին ուցեկցվում են ծիծաղելի մեկնաբանություններով։

Խմբի մենակատարները տեսահոլավակն անվանել են «գարնան գլխավոր, սուր սյուժե չունեցող բաթլը»։ Երկրպագուները շնորհակալություն են հայտնել իրենց տրամադրությունը բարձրացնելու համար։ «Տրամադրություն չունեի, իսկ հիմա հոգումս դրական լիցքեր են։ UMA2RMAN-ին սիրում եմ դրա համար», «Շատ դրական երաժշտություն, ուրախ տեսահոլովակ։ Մեծ բավականություն ստացա»։ Եկատերինա Վարնավան պրոֆեսիոնալ պարուհի է։ Մանուկ հասակում նա վնասվածքի պատճառով ստիպված է թողնել բալետային պարը, սակայն այսօր Comedy Woman-ի խորեոգրաֆն է։ Արտիստը վարել է նաեւ Танцуй!» շոուն։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo, Instagram



© NEWS.am STYLE