Victoria's Secret-ի «հրեշտակը» մերկացել է բրազիլական լողափին  

13:06   10 ապրիլի, 2019

Պոդիումի աստղ եւ «Victoria's Secret» ապրանքանիշի «հրեշտակ» Քենդիս Սվեյնփոլը, բացի ցուցադրություններին մասնակցությունից, ակտիվորեն զբաղվում է իր՝ Tropic of C լողազգեստների ապրանքանիշի առաջխաղացմամբ։ Իր միկրոբլոգում նա ոչ միայն հրապարակել է ոճային լողազգետսների լուսանկարները, այլեւ ցուցադրել գեղեցիկ մարմինը։

Կրքոտ ֆոտոշարքն արվել է Բրազիլիայում՝ Սան Պաուլուում։ Լուսանկարների հեղինակը տեղացի լուսանկարիչ Էդուարդո Բրեւինն է։ Կադրերն իսկապես արեւոտ են ու գրավիչ։

 Кэндис Свейнпол

Ամենակրքոտ լուսանկարներից մեկն արդեն հասցրել են գնահատել բազմաթիվ երկրպագուները։ Դրանում Քենդիսն առանց վերնազգեստի է, կուրծքը ծածկել է ձեռքերով։ Ֆոտոշարքն արվել է առանց դիմահարդարման եւ սանրվածքի. Քենդիսը բնական կերպար է ստեղծել, որով կանայք լինում են լողափին։



© NEWS.am STYLE