Մոսկվայում կանցկացվի «Little Miss Armenia» մրցույթը

12:13   10 ապրիլի, 2019

Ապրիլի 13-ին Ռուսաստանում առաջին անգամ կանցկացվի «Little Miss Armenia» գեղեցկության մրցույթը։ Երիտասարդ մասնակիցները կներկայանան երեկոյան զգեստներով եւ ազգային կոստյումներով, կցուցադրն ոչ միայն իրենց գեղեցկությունն, այլեւ արտիստիզմը, NEWS.am STYLE-ին հայտնել են միջոցառման կազմակերպիչները։

Մրցույթին մասնակցության ավելի քան 150 հայտ է ներկայացվել, սակայն մրցութային փուլ անցել է միայն 14 աղջիկ։ Նախքան բեմ բարձրանալը նրան սովորում են հանդիսավոր քայլել, յուրաքանչյուրը հղկում է իր համարը։

«Մասնակիցները 5-10 տարեկան են։ Նրանք պատրաստի կերպարներով հանդես են եկել բոլորովին տարբեր համարներով՝ պարեր, վոկալ եւ նույնիսկ մարմնամարզություն։ Նրանցից շատերը դեռ ելույթ չեն ունեցել մեծ բեմում»,- ասել է մրցույթի կազմակերպիչ Լյուդմիլա Ասլանյանը։

Մրցանակաբաշխությունը կազնակերպում է երիտասարդությունն իր միջոցներով, առանց որեւէ աջակցության։ Մրցույթը նվիրված է գեղեցկության եւ մայրության օրվան, որը Հայաստանում յուրաքանչյուր տարի նշվում է ապրիլի 7-ին։ Գեղեցիկ հայուհուն կընտրի աստղային ժյուրին՝ Հայաստանի վաստակավոր արտիստներ երգչուհի Սոնան եւ էստրադային երգիչ Արամեն, Sochi Fashion Week-ի հիմնադիր Պապին Ապրոյանը, Rosiver School- Sali Rosiver վոկալի դպրոցի տնօրեն, կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսեր Աիդա Գիցբան։

Լուսանկարները՝ Little Miss Armenia



© NEWS.am STYLE