Ալինա Մարտիրոսանն ու Կարեն Արայանը բաժանվե՞լ են

14:25   10 ապրիլի, 2019

Երեկվանից սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է Ալինա Մարտիրոսյանի եւ Կարեն Արայանի բաժանության լուրը: Կարենը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հաստատել է լուրը, մինչդեռ Ալինան հրաժարվել է մեկնաբանություն տալ թեմայի շուրջ:

Ի դեպ, այսօր արդեն Կարենը ֆեյսբուքյան էջում փոխել է կարգավիճակը՝ նշելով «ամուսնալուծված», չնայած՝ Ալինայի հետ Facebook-ում շարունակում են մնալ ընկերներ:

Ալինայի էջում որեւէ մեկնաբանություն չկա թեմայի շուրջ: Առավել ակտիվ հետեւորդները, սակայն, նկատել են, որ Ալինան երեկ կիսվել է հրապարակումներից մեկով, սակայն ավելի ուշ ֆեյբուքյան էջից հեռացրել է այդ գրառումը: Երկրպագուներից շատերը չեն ցանկանում հավատալ իրենց սիրելի զույգի բաժանման լուրերին: Ոմանք մեկնաբանություններում վստահորեն գրում են, որ նման բան չի կարող լինել:

Հիշեցնենք, որ զույգն ամուսնացել է 2016 թ-ին:



© NEWS.am STYLE