«Ծաղիկը՝ կնոջ ամենասիրելի նվերը երբեւէ...». Իննա Խոջամիրյան

17:43   10 ապրիլի, 2019

Երիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-ում հրապարակված լուսանկարում դերասանուհին, որը «Էլենի օրագիրը 2» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը, բաց վարդագույն շրջազգեստ է կրում, որը համադրել է կապույտ վերնաշապիկի հետ։ Իննան կարմիր բարձրակրունկներ է կրում, նրա ձեռքին ծաղկեփունջ է։ «Ծաղիկը՝ կնոջ ամենասիրելի նվերը երբեւէ... Ո՞րն է ձեր ամենասիրելի ծաղիկը»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր քույրերի հետ։  «Անին՝ մեծ քույրս, մեր բոլոր 3-ով, համատեղ նկարները նայելիս միշտ կատակով ասում էր. «Красивыми были и остались, жалко тем кому не достались»։ Կատակը կատակ, բայց ինչքան սիրուն են չէ՞ կողքիս 2 աղջիկները...Մոտ 10 տարի էլ մեծ են ինձնից... Իմ ամենահարազատ հոգիները՝ անկախ հեռավորությունից ու գնալով քչացող համատեղ նկարներից... Իսկ դուք Քույր, եղբայր ունե՞ք»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE