Անսպասելի. արքայազն Ուիլյամը դավաճանո՞ւմ է Քեյթ Միդլթոնին

17:18   10 ապրիլի, 2019

Բրիտանական որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ արքայազն Ուիլյամը դավաճանում է Քեյթ Միդլթոնին։ The Sun-ի տեղեկություններով՝ դուքսը սիրավեպ ունի Քեյթի մտերիմ ընկերուհու՝ Ռոուզ Հանբերիի հետ։

Ռոուզը նախկին մոդել է, նա եւ Քեյթն ընկերական հարաբերություններ ունեն արդեն ավելի քան 10 տարի։ 2011թ.-ին Հանբերին դուքսերի հարսանիքին հրավիրվածների ցանկում էր, նրանց հաճախ էին նկատում միջոցառումների ընթացքում։

Ռոուզը նաեւ դուքսերի հարեւանուհին է. նրա առանձնատունը Քեյթի եւ Ուիլյամի կեցավայրից մի քանի մղոն հեռավորության վրա է գտնվում, եւ ինչպես հայտնում են աղբյուրները, նա հաճախ է հանդիպում դուքսի հետ։ «Նրանց հանդիպումներն ընկերական բնույթ չունեն, թեեւ թե Ռոուզը, թե Ուիլյամը կողակից ունեն»,- հայտարարել է աղբյուրը։

Ըստ տեղեկությունների՝ երբ Քեյթն առաջին անգամ կասկածներ է ունեցել ամուսնու եւ Ռոուզի կապի մասին, ամուսնուն արգելել է հանդիպել նրա հետ եւ պահանջել ամբողջությամբ խզել հարաբերությունները նույնիսկ նրա ամուսնու հետ։ Ուիլյամն, իհարկե, հերքել է ամեն ինչ եւ փորձել հաշտեցնել նախկին ընկերուհիներին։ «Սակայն Քեյթն ակնհայտ հասկացրել է, որ այլեւս չի ցանկանում տեսնել նրանց եւ ցանկանում է, որ Ուիլյամը նրանց ջնջի մտերիմ մարդկանց շրջանակից՝ անկախ նրանց բարձր սոցիալական կարգավիճակից»,- ասել է աղբյուրը։

Տեղեկություններն արդեն իսկ հասցրել են մեկնաբանել պալատում։ Արքայազն Ուիլյամի փաստաբանները Daily Beast հրատարակությանը հայտնել են, որ դատական հայց կներակայացնեն բրիտանական լրատվամիջոցների դեմ ոչ հավաստի տեղեկատվություն տարածելու համար։ «Ի հավելումն նրա, որ այս ամենը սուտ սպեկուլյացիաներ են, հրապարակումը խախտում է նրանց անձնական կյանքի իրավունքը՝ ըստ մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի»։



© NEWS.am STYLE