«Արդեն Քուվեյթում եմ». Լիլիթ Հովհաննիսյանի գունառատ լուսանկարը

14:49   11 ապրիլի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին վառ գույներով շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ բլուզի եւ գունավոր վերնազգեստի հետ։ Լիլիթ Հովհաննիսյանը նախապատվություն է տվել մեղմ դիմահարդարմանը։ «Արդեն Քուվեյթում եմ։ Գնում եմ հանդիպման»,- մեկնաբանություններում գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում, սպորտային տոպ, իսկ կերպարն ամբողջացրել էին սպորտային կոշիկները։ Լուսանկարն արված էև օդանավակայանում։



© NEWS.am STYLE