«Գեղեցիկ հայ տղա». Թինա Կանդելակին՝ «Գահերի խաղ»-ից Ջոն Սնոուի մասին

14:23   11 ապրիլի, 2019

«Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին եւս սպասում է ամերիկյան կուլտային «Գահերի խաղը» սերիալի պրեմիերային, որը տեղի կունենա մի քանի օր անց։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Тина Канделаки (@tina_kandelaki)

«Амедиатека» ընկերության անդամ Անդրեյ Ակիմովի հետ զրույցում (ընկերությունը հնչյունավորում եւ հեռարձակում է սերիաները), խոսել է սերիալում տղամարդկանց կերպարների մասին։

Картинки по запросу джон сноу

«Ես այդ սերիալին ավելի ուշ եմ միացել, քան «Գահերի խաղ»-ի («Game of Thrones») մյուս երկրպագուները։ Գիտեք՝ ես այնքան էլ չեմ սիրում թխահեր տղամարդկանց կամ տղամարդկանց՝ որպես սեւահեր։ Այդ պատճառով իմ ընկալմամբ՝ նա (Ջոն Սնոուն) գեղեցիկ հայ տղա է»,- ասել է Կանդելակին եւ ծիծաղեցրել զրուցակցին։

Զարմանք է առաջացրել այն հանգամանքը, որ նա սերիալի կերպարներից մեկին՝ Խալ Դրոգոյին (Ջեյսոն Մամոա) «կանացիակերպ տղամարդ» է համարում։

Սերիալի եզրափակիչ՝ ութերորդ եթերաշրջանի պրեմիերան նախատեսված է ապրիլի 14-ին՝ HBO հեռուստաընկերության եթերում։ Ի տարբերություն նախորդ եթերաշրջանների՝ ութերորդը բաղկացած կլինի 6 էպիզոդից, որոնք տեւողությամբ լիամետրաժ կինոնկար են հիշեցնում։



© NEWS.am STYLE