«Սե՞ւ, թե սպիտակ». Սոֆի Մխեյանի ոճային լուսանկարը

16:45   11 ապրիլի, 2019

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում նա ամբողջությամբ սեւ հագուստ է կրում՝ պատռված ջինսե տաբատ, երկարաճիտ կոշիկներ եւ բլուզ։ Սոֆին նախապատվություն է տվել մեղմ դիմահարդարմանը։ «Սե՞ւ, թե սպիտակ»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին՝ օգտագործելով չքաղաքականացնել հեշթեգը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին ներկայացել էր առանց շպարի։ Նա առօրյա կերպարում էր՝ վառ բլուզ եւ գունավոր գլխարկ։ Կերպարն ամբողջացրել էին արեւային ակնոցը։ Երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, միայն օգտագործել էր առանց դիմահարդարման հեշթեգը։



© NEWS.am STYLE