Victoria's Secret-ի «վայրի հրեշտակը» դարձավ 38 տարեկան. Ալեսանդրա Ամբրոսիոյի 10 ամենասեքսուալ look-երը (ֆոտո)

17:35   11 ապրիլի, 2019

Victoria's Secret հանրահայտ բրենդի ոչ պակաս հանրահայտ «հրեշտակը»՝ Ալեսանդրա Ամբրոսիոն, այսօր՝ ապրիլի 11-ին, նշում է ծննդյան 38-ամյակը: Ամբրոսիոն բրազիլուհի է, ծնվել է Էրեշին քաղաքում: Գեղեցկուհին ժամանակին դարձել է Victoria's Secret-ի PINK line-ի առաջին մոդելը: Իսկ մոդելինգի հանդեպ սերը հանրահայտ բրազիլուհու մոտ առաջացել է դեռեւս մանկության շրջանում: 12 տարեկանում նա իրականացրեց դեպի իր երազանքը տանող ճանապարհի իր առաջին քայլերը՝ ընդունվելով մոդելային դպրոց: 15 տարեկանում Ամբրոսիոն դարձավ տեղական Elite Model Look մրցույթի հաղթողը, որից հետո էլ ընկերության հետ ստորագրեց պայմանագիր:

Նրա առաջին խոշոր համագործակցությունը եղավ Elle ամսագրի հետ, երբ Ամբրոսիոյի գեղեցիկ դեմքը հայտնվեց ամսագրի շապիկին: Այդ լուսանկարը մոդելին միանգամից գլխապտույտ հաջողություն բերեց, ու նրանով սկսեցին հետաքրքրվել մի շարք խոշոր ընկերություններ՝ Revlon, Rolex, Georgio Armani, Calvin Klein եւ այլն: Victoria's Secret բրենդի հետ մոդելի առաջին համագործակցությունը եղել է 2001 թ-ին:

Շատ կանայք եւ երիտասարդ աղջիկներ այսօր նախանձով են նայում 38-ամյա բրազիլուհու կառուցվածքին՝ ցանկանալով իմանալ նրա սլացիկության գաղտնիքը, մինչդեռ Ամբրոսիոն մի առիթով ասել է. «Կարեւոր է, թե կինը որքանով է հարմարավետ իրեն զգում իր մարմնում, միայն դա պետք է հաշվի առնել, կարեւոր չէ, թե որքան ես կշռում: Ինձ համար առաջնային է նաեւ առողջությունս»:

Ամբրոսիոն պարբերաբար նկարահանվում է նաեւ ֆիլմերում եւ բրազիլական արտադրության սերիալներում: Նրա մասնակցոըւթյամբ հայտնի ֆիլմերից է 2006 թ-ին նկարահանված «Կազինո Ռոյալ» կինոնկարը, որը պատմում է հանրահայտ լրտես Ջեյմս Բոնդի մասին: Այնտեղ նա մարմնավորում է թենիսիստուհու:

Մոդելն ունի իր սեփական բրենդը՝ Alessandra Ambrosio  by Sais, որը զբաղվում է լողազգեստների արտադրությամբ:

Ինչ վերաբերում է գեղեցկուհու անձնականին՝ այնտեղ եւս, ինչպես ստեղծագործական կյանքում, ամեն ինչ հրաշալի է թվում: 2005 թ-ից Ամբրոսիոն հանդիպում է գործարար Ջեյմս Մազուրի հետ: 2008 թ-ին ծնվել է նրանց դուստրը՝ Անա-Լուիզան, իսկ 2012-ին մոդելը սիրելիին որդի է պարգեւել, որին անվանել են Նոա Ֆենիքս:

Ի դեպ, NEWS.am STYLE-ը վերհիշել է հանրահայտ հրեշտակի ամենասեքսուալ look-երից մի քանիսը: Դե, վայելեք:)

Լուսանկարները՝ Facebook-ից



© NEWS.am STYLE