«Մանրուք» չէ, բայց հաճելի է. պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը՝ անկեղծ ֆոտոշարքում

10:11   12 ապրիլի, 2019

Պլյուս չափի մոդել Էշլի Գրեմը երկրպագուներին ուրախացրել է նոր, լողափին արված լուսանկարներով՝ կիսվելով Դոմինիկյան Հանրապետությունում վերջին ֆոտոշարքի ետնաբեմի կադրերով։ Ընդ որում, արտասավոր ֆոտոշարքի։ Էշլին լողազգեստների սեփական ապրանքանիշին է թողարկում։

Լուսանկարներից մեկում մոդելը ծնկի է իջել եւ հենվել սեղանին։ Գրեմը վառ դեղին լողազգեստ է կրում գունավոր պրինտով։ Ընդմիջման ընթացքում Էշլի Գրեմի եգիպտացորենից պատրաստված սնեկ է կերել։

Մյուս լուսանկարոմ Գրեմը հարդարում է մազերը։ Նա նույն լողազգեստն է կրում, իսկ որովայնի հատվածում նկատելի է նոր դաջվածքը կենդանակերպի նշանի՝ Կարիճի տեսքով։

«Մի քանի հաճելի մանրուք նախքան մեծ իրադարձությունը»,- հրապարակումը մակագրել է Գրեմը՝ տեղադրելով նաեւ որովայնը եւ ազդրերը պատկերող լուսանկար առանց ֆոտոշոփի եւ ֆիլտրերի։ Ի դեպ, մոդելը երբեք չի ամաչում իր կազմվածքից, հակառակը, միշտ ցուցադրում է փարթամ կազմվածքը։

Լուսանկարները՝ Instagram, Teen Vogue



© NEWS.am STYLE