Ջասթին Թիմբերլեյքն ընթրիքի է գնացել գեղեցկուհի կնոջ հետ եւ դժգոհ է

11:11   12 ապրիլի, 2019

Ջասթին Թիմբերլեյքը ժամադրության է գնացել կնոջ՝ 37-ամյա Ջեսիկա Բիլի հետ։ Աստղային զույգը հազվադեպ է ներկայանուն հանրությանը եւ ձգտում է խուսափել լրագրողներից։ Այս անգամ, սակայն, նրանց հաջողվել է լուսանկարել երգչին եւ դերասանուհուն։

Ջասթինը եւ Ջեսիկան ընթրել են Նյու Յորքի «Catch» ռեստորանում։ Թիմբերլեյքը ջինսե տաբատ էր կրում, շապիկ եւ վանդակավոր պիջակ։ Բիլը եւս առօրյա կերպար էր ընտրել՝ սեւ տաբատ, սպիտակ շապիկ եւ ժիլետ։ Դերասանուհին կերպարն ամբողջացրել էր նարնջագույն պայուսակով։

Ամուսինները շենքից դուրս են եկել՝ ձեռք ձեռքի բռնած։ Ջասթինը դժգոհ էր պապարցիների ուշադրությունից, իսկ Ջեսիկան ժպտում էր եւ կատակում։ Նա այժմ ճանապարհորդում է Ջասթինի հետ եւ աջակցում ամուսնուն «Man Of The Woods» շրջագայության ընթացքում։ Ավելի վաղ երաժիշտը կնոջը նկահարանել է իր նոր տեսահոլովակում։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Cosmo, Legion media, Livekindly



© NEWS.am STYLE