Թեյլոր Սվիֆթն անակնկալ է արել իր երկրպագուին, որը հազիվ է ողջ մնացել վթարից հետո

18:06   12 ապրիլի, 2019

Ամերիկացի 29-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթը հաճախ է իր երկրպագուներին ուրախացնում հաճելի մանրուքներով։ Օրերս համացանցը «պայթեցրել են» Սվիթֆի երկրպագուի լուսանկարները, որն իր կուռքից անսպասելի նվեր է ստացել։

Тейлор Свифт

Սվիֆթի ստեղծագործությունների երկրպագուն սարսափելի ավտովթարի է ենթարկվել։ Լինդսի Սայմզորը հրաշքով է ողջ մնացել՝ տուժելով անվտանգության գոտիներ չկապելու պատճառով.  բախման պահին անվտանգության բարձիկները չեն աշխատել։

Фанатка Тейлор Свіфт

Աղջիկը ծանր վնասվածքներով հիվանդանոցում է. կոտրված են իրանը, կողոսկրեըը, ոտքերը, ձեռքն ու ողնաշարը։ Թեյլոր Սվիֆթը ծաղկեփունջ է ուղարկել հիվանդանոց, ուր գտնվում է Լինդսին եւ սրտառուչ բացիկ գրել։

«Ողջյուն, ընկեր։ Ես սարսափում եմ նրանից, ինչ տեղի է ունեցել քեզ հետ։ Իմ սիրտը քարացել է, երբ իմացել եմ, թե ինչի միջով է ստիպված եղել անցնել քեզ նման հրաշալի մարդը։ Հույս ունեմ՝ այս ծաղիկները քո օրվան վառ գույներ կավելացնեն։ Շուտով դու կհանես իրանի բանդաժը, եւ մենք միասին կզվարճանանք իմ համերգներին»,- գրել է Սվիֆթը։

Աղբյուրը՝ MSN

Լուսանկարները՝ Getty



© NEWS.am STYLE