«Աշխարհի ամենաճանաչված երաժշտական պրոդյուսերներից ու հեղինակներից մեկը». Սիրուշոն՝ «Գրեմմի» մրցանակակրի հետ համագործակցության մասին

14:01   12 ապրիլի, 2019

Երգչուհի Սիրուշոն հայտնել է հայտնի երաժշտական պրոդյուսերի՝ RedOne-ի հետ աշխատանքի մասին։

Իր միկրոբլոգում Սիրուշոն լուսանկար է հրապարակել «Գրեմմի» մրցանակակրի հետ՝ նշելով, որ մեծ պատիվ է համագործակցությունը նման երաժիշտի հետ։ «RedOne. Աշխարհի ամենաճանաչված երաժշտական պրոդյուսերներից ու հեղինակներից մեկը:

Վերջին տասնամյակի միջազգային ամենահայտնի փոփ հիթերի հեղինակ, Գրեմմիի բազմակի մրցանակակիր, ով աշխատել է այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Էնրիկե Իգլեսիասը, Ջենիֆեր Լոպեսը, Մարկ Էնթոնին, Շակիրան, Պիտբուլը, Լեդի Գագան: Մեծ պատիվ է նման երաժշտի հետ համագործակցությունը»,- մեկնաբանություններում գրել է Սիրուշոն։

Հիշեցնենք՝ օրեր առաջ երգչուհին հայտնել էր նաեւ Սեբուի հետ նոր աշխատանքի մասին։ Համատեղ լուսանկարի մեկնաբանություններում երգչուհին գրել էր. «Մենք աշխատում ենք ինչ-որ բանի վրա»։

 



© NEWS.am STYLE