Ուրբաթ կինոդիտում. ի՞նչ է նախընտրում դիտել «Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Էլեն Սարգսյանը

15:36   12 ապրիլի, 2019

NEWS.am STYLE-ը շարունակում է ձեզ կինոդիտման խորհուրդներ տալ՝ խորհրդակցելով հայկական շոու-բիզնեսի հայտնիների հետ: Մեր խորագրի հերթական հերոսուհին Էլեն Սարգսյանն է, որը շատերի շրջանում առավել հայտնի է՝ որպես «Կյանք ու կռիվ» ֆիլմի հերոսուհի Սոֆի:

Էլենն, առհասարակ, սիրում է ֆիլմեր դիտել, իսկ մեր ընթերցողների համար առանձնացրել է հետեւյալ 5 ֆիլմերը՝ մեկնաբանելով իր ընտրությունը:

«Ինչպես ամուսնանալ 3 օրում»/Leap Year

«Թեթեւ, ռոմանտիկ ֆիլմ է, որն ավելորդ անգամ ապացուցում է, որ կյանքում պատահականություններ չեն լինում»:

«Լեոն. պրոֆեսիոնալը»/Leon: The Professional

«Ֆիլմը դիտում ես լարված, բայց դրական էմոցիաներով: Այնտեղ նկարագրված է, թե ինչպես պետք է ջանք չխնայել՝ մարդկային ճիշտ փոխհարաբերությունների համար»:

«Սիրով՝ Վինսենթ»/Loving Vincent

«Սեր, գույներ էմոցիաներ… Վան Գոգի սիրահարներին, որոնց շարքում նաեւ ես եմ, խորհուրդ կտամ նրա մասին պատմող հենց այս ֆիլմը դիտել: Իմ կարծիքով՝ մնացած բոլոր ֆիլմերից հենց սա է «ամենավանգոգյանը»»:

«Պալատականը»/The Butler

«Ֆիլմը սեւամորթների կյանքի դժվարությունների, մարդկային փոխհարաբերությունների, աշխատավոր մարդու կյանքի, նվիրվածության մասին է»:

«Մեծն Գեթսբին»/The Great Gatsby

«Այս ֆիլմ այնքան գեղեցիկ է, որ պարզապես կթողնեմ առանց մեկնաբանության: Եթե դեռ չեք դիտել, միանշանակ խորհուրդ եմ տալիս դիտել»:

Սյունե Առաքելյան

 

 



© NEWS.am STYLE