Թագուհի Լետիցիան համադրում է ամենանորաձեւ երանգները

17:41   12 ապրիլի, 2019

Թագուհի Լետիցիայից վստահաբար կարելի է օրինակ վերցնել։ Իսպանիայի առաջին տիկնոջը հեշտությամբ հաջողվում է կիրառել նորաձեւության վերջին թրենդերն ու ընդգծել կազմվածքը։

Երկրի առաջին տիկինն իսպանական Բուրգոսում ցուցահանդեսի բացման է մասնակցել, ինչի համար ոճային ու ազդեցիկ հագուստ է ընտրել։ Նա բարձր գոտիով տաբատ էր կրում, խիստ վերնաշապիկ եւ վերարկու։ Սպիտակը, կաթնագույնը եւ բեժը կարծես ստեղծված են միմյանց համար։

Աղբյուրը՝ Bazaar

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE