Պահարան․ ի՞նչ է պատմում հագուստը մեր մասին

19:31   12 ապրիլի, 2019

Դիմավորում են հագուստով արտահայտությունը, թեեւ ոչ բոլորին է դուր գալիս, սակայն ապացուցված է գիտականորեն։ Մարդու մասին մեր առաջին կարծիքը կազմվում է հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում դիմացինի հագուստը։ Այնպես որ, ուզենք մենք դա, թե ոչ, եթե ցանկանում ենք լավ տպավորություն թողնել՝ կապված տարբեր հանգամանքների հետ, պետք է ուշադրություն դարձնենք հագուստին։

Այս մեխանիզմին տիրապետելն իրականում կարող է լավ գործիք լինել՝ հասարակության մեջ ճիշտ հարաբերություններ կազմելու համար՝ ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ, ունենալ լավ աշխատանք կամ պարզապես աչքի ընկնել երեկույթի ժամանակ։ Պահարանի այս թողարկմանը փորձում ենք օգնել ձեզ այդ հարցում մի քանի խորհրդով։



© NEWS.am STYLE