Կանացի եւ էլեգանտ. Լուիզա Ներսիսյանի շքեղ տեսքը

18:41   12 ապրիլի, 2019

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը միշտ առանձնանում է իր ոճով։

Այս անգամ եւս դերասանուհին ներկայացել է ազդեցիկ կերպարում։ Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում Լուիզան շքեղ երեկոյան զգեստ է կրում, որը բաց է ուսի հատվածում եւ զարդարված է ծաղիկներով։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ականջօղ եւ ժամացույց։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լուիզան ներկայացել էր վառ գույնի զգեստով։ Կերպարն ամբողջացրել էին խոշոր ականջօղերն ու վառ դիմահարդարումը։ «Միշտ կանացի», «Արքայադուստր»,- մեկնաբանություններոմ գրել էին հետեւորդները։



© NEWS.am STYLE